EN RU

Բարի գալուստ

Հարգելի հյուրեր,

HighRest ռեստորանը բացել է իր հյուրընկալ դռները՝ Ձեզ նվիրելու հայկական ավանդական խոհանոցի նրբահամ ուտեստները ճաշակելու վայելքը: Այստեղ դուք կարող եք գնահատել հնի ու նորի, դասականի ու մոդեռնի նուրբ զուգակցումը՝ վայելելով քիմքին հարիր յուրահատուկ բաղադրատոմսեր՝ համեմված Սասնա ավանդույթներով: Հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքին, այն է՝ վերականգնել և նորովի մատուցել հայկական ավանդական խոհանոցի գոհարները, մենք մատուցում ենք սեզոնային ամենաթարմ տեսականին՝ համադրված գինու ընտրության բացառիկ ցանկով կամ տնական մրգային օղով:

Դուք կարող եք ամրագրել Ձեր սեղանը՝ ռոմանտիկ ընթրիքի, ընտանեկան գեղեցիկ առիթներ նշելու կամ Ձեր հյուրերին ջերմ և ընկերական միջավայրում համեղ հյուրասիրելու համար:



Մեր պատմությունը

HighRest-ը մեր նվիրական երազանքների և հյուրընկալ հոգու արտացոլումն է: Երկար տարիներ փայփայել ենք այն գաղափարը, որ ստեղծենք մի հյուրընկալ վայր, ուր յուրաքանչյուրն իրեն կզգա ինչպես իր տանը:

Ամեն մի մանրուքում մեծ կիրք և ոգևորություն ներդնելով՝ ջանացինք, որ մեր հյուրերը վայելեն ստեղծված ջերմ մթնոլորտը, իրենց հանդեպ ցուցաբերած անհատական վերաբերմունքը և, իհարկե, բարձրակարգ սպասարկումը:

Յուրահատուկ սիրով պատրաստված ուտեստները մեր ընտանիքի և ռեստորանի հմուտ խոհարարի մեծ նվիրումի արդյունքն են, որով մենք փորձում ենք Ձեզ մոտեցնել հայկական ավանդական խոհանոցի անեզր ակունքներին:

Որտեղ և երբ

Հասցեն`
Օրեր և ժամեր՝
Երկուշաբթի - Կիրակի
11:00 - 24:00
Հետադարձ կապ`
info@highrest.com
+374 11 21 21 11

Կատարել ամրագրում

Խնդրում ենք` լրացնել բոլոր դաշտերը

Մենք ուրախ ենք տեսնել Ձեզ.
Ցանկացած հարցերի դեպքում, գրեք կամ զանգահարեք մեզ:

Հյուրերի արձագանքները

«Լավ սնունդը հայկական ավանդույթների կարևոր մասն է կազմում: Յուրաքանչյուր տանը հյուրերին հյուրընկալ ընդունելու ավանդույթը հայկական մտածելակերպի անբաժանելի մասն է: HighRest ռեստորանում ավանդական հայկական սնունդը պատրաստվում է թարմ, սեզոնային մթերքներից: Կերակրատեսակները չափազանց համեղ են, օրիգինալ և էլեգանտ ձևով ներկայացված:»

«HighRest-ը, առանց կասկածի կարելի է համարել ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի լավագույն ռեստորաններից մեկը:»

«HighRest-ը հետաքրքիր ռեստորան է, որն առաջարկում է ավանդական, հին հայկական խոհանոցի կերակրատեսակներ:»